ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արաողությանը եւ առաջին խաղին: Այս մասին տեղեկությունը՝ NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 14-ին Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղով:
Վարչապետի այցի եւ հանդիպումների այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:




























