Այս պահի դրությամբ, Ֆինանսների նախարարությունում կադրային փոփոխություններ չեն կատարվել։ Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, որն այդ պաշտոնն ստանձնել է 2010 թ. դեկտեմբերի 17-ին։

«Մի շարք կառուցվածքային փոփոխություններ սկզբնավորվել են դեռեւս անցյալ տարվանից՝ մինչ իմ նշանակումը։ Որոշ աշխատողներ դրա արդյունքում կվերանշանակվեն այլ պաշտոնների։ Իմ կողմից ես նախաձեռնել եմ կառուցվածքային փոփոխություններ, որոնք չեն լինի առաջիկա 1 ամսում»,- ասաց Վ. Գաբրիելյանը:

Նա նաեւ հավաստիացրեց, որ բոլոր կառուցվածքային փոփոխությունները տեղի կունենան նախարարության ներսում, իսկ պետեկամուտների կոմիտեի ու ֆինանսների նախարարության հնարավոր միաձուլման մասին խոսք չկա: