Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կարծիքով՝ 2010 թ. հարկերի հավաքագրման առումով բարելավում չունենք: Հավաքագրվել է 591 մլրդ դրամ (մոտ 1,6 մլրդ դոլար) հարկ՝ նախատեսված 570 մլրդ դրամի (մոտ 1,58 մլրդ դոլար) համեմատ, սակայն նախարարը ակնարկեց, որ տնտեսական աճն էլ կազմել է 2,6 տոկոս, այսինքն՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կարող էր ավելի լավ լինել:

Ըստ Վ. Գաբրիելյանի՝ 2011 թ. ակնկալվում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 16,9-17 տոկոս, իսկ կառավարությունը կիրականացնի հարկային վարչարարության բարելավման միջոցառումներ:

Մասնավորապես՝ կփոխվի շշալցված եւ փաթեթավորման ենթակա մի շարք ապրանքների հարկային վարչարարության կարգը։ Մասնավորապես՝ դա կվերաբերի սուրճին։ Թե կոնկրետ ինչ փոփոխություններ կկատարվեն այս ոլորտում՝ Վ. Գաբրիելյանը չմանրամասնեց։ Սակայն, ընդհանուր առմամբ, նա խոստացավ, որ գործարար միջավայրը կբարելավվի: