Մեզ շարունակում է անհանգստացնել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ յուրաքանչյուր միջադեպ ցույց է տալիս, որ պետք է էլ ավելի շատ ջանքեր ներդնել ԼՂ խնդրի կարգավորման հուղղությամբ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքով, այս հարցը քննարկվել է այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հանդիպման ժամանակ: