Ամերիկացի մասնագետները հրապարակել են այն 37 երկրների ցուցակը, որտեղ 2011-2012 թվականներին, հնարավոր է, որ  սոցիալական խռովություններ լինեն։ Ցուցակում Իրանից, Շրի Լանկայից եւ Ռուսաստանից հետո չորրորդ տեղը զբաղեցնում է Վրաստանը:

Ինչպես հայտնում է բելոռուսական «ՄԻ» գործակալությունը, Կանզասի եւ Նյու Յորքի համալսարանների պրոֆեսորները նոր մոդել են մշակել, որը թույլ է տալիս կանխատեսել սոցիալական խռովությունները եւ էթնիկ հողի վրա կատարվող բախումները:

Կանզասի համալսարանի պրոֆեսոր Սեմ Բելի հայտարարմամբ, նրանք արդեն նախատեսել էին Թունիսի հեղաշրջումը եւ Իռլանդիայում տեղի ունեցած սոցիալական խռովությունը, որը տեղի էր ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի պատճառով։