Իրանի խորհրդարանը հունվարի 30-ին կքննարկի երկրի ԱԳ նախարարի պաշտոնում Ալի Աքբար Սալեհիի թեկնածությունը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ջահանբախշ Մուհիբինյան:
Նրա խոսքով, փետրվարի 1-ին նախատեսված է երկրի Տրանսպորտի եւ ճանապարհային հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիի պաշտոնանկությունը, գրում է shomalnews-ը:
Հունվարի 23-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնում Սալեհիի թենկնածությունը: Ներկայումս Սալեհին ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին ազատվել է պաշտոնից դեկտեմբերի 13-ին Ահմադինեժադի հրահանգով: ԱԳ նախարարի ժամակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Աքբար Սալեհին, ով գլխավորում է Իրանի ատոմային էներգետիկայի հարցով կազմակերպությունը:
Մոթաքին ԱԳ նախարարի պարտականությունները կատարել է շուրջ 7 տարի: Նա նախարար է նշանակվել Ահմադինեժադի առաջին ժամկետի ժամանակ: Մոթաքին իր պաշտոնանկության մասին իմացել է, երբ պաշտոնական այցով գտնվելիս է եղել Սենեգալում:




























