Հանրապետության տարածքում հունիսի 11-12-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում հունիսի 11-12-ը՝ երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +25 +27:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +22+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +5+10, ցերեկը՝ +15+19,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,

Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +15+19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +13+16, ցերեկը՝ +23+26,

Արարատում գիշերը` +13+17, ցերեկը՝ +25+27,

Արմավիրում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +15+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+17, ցերեկը՝ +25+27,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+19, ցերեկը՝ +23+27,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +15+19,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +10+15, ցերեկը՝ +19+22: