ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 11-ին, կազմել է 483.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 569.67 դրամ (աճել է 1.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 645.72 դրամ (նվազել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.71 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 259.72 դրամ, ոսկի՝ 20,166.12 դրամ, պլատին՝ 13,995.51 դրամ։
Հունիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:




























