«Եվրատեսիլին» Ուկրաինայի մասնակցությունն սպառնալիքի տակ է. Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերությունը, ինչպես պարզվում է, չի մարել անցած տարիների պարտքը, որոնց պատճառով կարող է փակվել «Եվրատեսիլ-2011-ին» Ուկրաինայի մասնակցության ճանապարհը, հայտնում է «Ինտերնովոստին»։

Նշենք, որ պարտքերը կասկածի տակ են դնում ոչ միայն Ուկրաինայի ներկայացուցչի «Եվրատեսիլ-2011»-ին մասնակցելու հարցը, այլ նաեւ վնասել երկրի հեղինակությանը:

Մասնավորապես, Առաջին ազգայինը պետք է 20 մլն գրիվեն վճարի Եվրոպական հեռարձակողների միությանը, հակառակ դեպքում Ուկրաինային որակազրկում է սպասվում։ Այդ ժամանակ, հաստատ, Դյուսելդորֆում մրցույթը կկայանա առանց Ուկրաինայի մասնակցի։

Նշենք, որ Բելառուսը եւս հնարավոր է չմասնակցի մրցույթին։ Եվրախորհրդարանի մի շարք անդամներ պատրաստվում են դիմել Եվրոպական հեռարձակողների միությանը եւ պահանջել Բելառուսին զրկել «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու հնարավորությունից։ ԵՄ որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել ի պատասխան Մինսկի իշխանությունների՝ 2010 թվականի դեկտեմբեր 19-ից հետո ընդդիմության կողմից կազմակերպվելիք ակցիայի ճնշման։

Նշենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ-2011»-ին կներկայացնի Էմմին։