Երեւանում IQOS սարքերը կունենան մասնագիտացված խանութ՝ վաճառքի եւ հաճախորդներին սպասարկելու համար: Մինիմալիստական դիզայնով եւ առավելագույն հարմարավետությամբ խանութը, որտեղ կարելի է սարքը ձեռք բերել, փորձել եւ հետաքրքրող բոլոր հարցերով խորհրդատվություն ստանալ, տեղակայված է «Դալմա Գարդեն Մոլի» առաջին հարկում:

Մեկ գավաթ սուրճով եւ IQOS սարքով բազկաթոռում հարմարավետ տեղավորված 35-ամյա Էդգարը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ թունդ ծխող էր, օրական 2 տուփ ծխախոտ էր ծխում: Նրա խոսքով՝ IQOS-ի գործածումը իրեն ծխախոտի օգտագործումը կրճատելու հնարավորություն է տվել, երկրորդ առավելությունը վատ հոտի եւ մոխրի բացակայությունն է:

45 տարեկան Գուրգենը պատմեց, որ դեռեւս 1,5 տարի առաջ իրեն ծննդյան օրը IQOS են նվիրել, եւ այդ օրվանից ինքն այլեւս չի կարողանում սովորական ծխախոտները ծխել: Նա ծխախոտային ստիկերը բերել է արտասահմանից կամ իր համար բերել են այնքան ժամանակ, մինչեւ Ֆիլիպ Մորիսը սկսեց պաշտոնապես վաճառել ստիկերն ու սարքերը Հայաստանում: Նա նույնպես առավելությունների թվում նշեց վատ հոտի, ծխի եւ մոխրի բացակայությունը:

«Խանութի բացումը մեր պատասխանն է IQOS–ի օգտատերերի կողմից աճող պահանջարկին: Մենք, իհարկե, ծրագրել էինք, սակայն նույնիսկ մեր ամենալավատեսական կանխատեսումներում չէինք կարող ենթադրել նման պահանջարկ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կորպորատիվ հարցերի բածնի ներկայացուցիչ Տաթեւիկ Հովհաննիսյանը:

Խանութի բացման օրը՝ հունիսի 10-ին, հաճախորդներին խորհրդատվություն են տրամադրել Ֆիլիպ Մորիս Հայաստան ընկերության մենեջմենթ թիմը: «Այսօր Ֆիլիպ Մորիսի համար ամենակարեւոր խնդիրը հաճախորդի պահանջմունքները հասկանալը եւ դրանց լուծում տալն է: Ուստի ղեկավարությունը որոշել է հաճախորդների հետ անձամբ շփվել եւ նրանց շուրթերից լսել IQOS–ի գնահատականները»,- ասաց Տաթեւիկ Հովհաննիսյանը: Նա հիացած է հայ օգտատերերով, որոնք այնքան գրագետ են, որ բարձրաձայնում են խնդրի մասին, լուծումներ առաջարկում, դեռ բիզնես ծրագիր էլ կազմում:

Տաթեւիկ Հովհաննիսյանը հավելեց, որ IQOS-ը բացառապես դիրքավորվում է որպես սարք՝ ծխող չափահասների համար, որոնք ծխախոտին այլընտրանք են փնտրում: Ֆիլիպ Մորիսը չի թիրախավորում դեռահասներին եւ նրանց, ովքեր չեն ծխում:

«Ծխելը վնասակար է առողջության համար, եւ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ առողջության համար ռիսկերի վերացման լավագույն լուծումը ծխախոտի ցանկացած արտադրանքից հրաժարվելն է: Միեւնույն ժամանակ, ըստ ԱՀԿ-ի, այսօր աշխարհում մոտ 1 միլիարդ ծխող կա, իսկ 2025 թվականին այդ թիվը կհասնի 1,1 միլիարդի: Նրանց այլընտրանք է հարկավոր, եւ Ֆիլիպ Մորիսն առաջարկում է այդ այլընտրանքը՝ ծխախոտի տաքացում՝ այրման փոխարեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ընկերությունը նորագույն տեխնոլոգիաների մեջ արդեն կատարել է գրեթե 4,5 մլրդ-ի ներդրումներ: «Հետաքրքիր է նաեւ, որ  Ֆիլիպ Մորիս ընկերությունը մտադիր է Ճարտարագիտական համալսարանում գիտահետազոտական կենտրոն բացել եւ ներդրում կատարել կրթության ոլորտում՝ Երեւանի պետական համալսարանում ընկերության աջակցությամբ մեկնարկել է տվյալագիտություն մագիստրոսական ծրագիրը», – ասաց նա։

Ֆիլիպ Մորիս Հայաստան ընկերության առեւտրային ակտիվության պլանավորման մենեջեր Վլադիմիր Մելնիկովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ֆիլիպ Մորիս ընկերությունը մոտ տաս տարի առաջ է սկսել ինովացիոն արտադրանքներ մշակել, որոնք ծխելու լավագույն այլընտրանքն են: IQOS-ն առաջին բայց ոչ միակ այլընտրանքային արտադրանքն է, որը մշակում է ընկերությունը։

«IQOS-ը ծխելու լավագույն այլընտրանքն է, քանի որ դրանում առկա է ոչ թե ծխախոտի այրման, այլ տաքացման պրոցես», – ասաց նա։