Բաքու-Ղազախ ավտոճանապարհի վրա, Շամքիրի շրջանի Չինարլի գյուղի մերձակայքում իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՈՒԱԶ» մակնիշի զինվորական մեքենաները: Այդ մասին հայտնում է  Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Բախման արդյունքում երկու մեքենաներն էլ շրջվել են: Միջադեպի արդյունքում թեթեւ վնասվածքներ է ստացել մեկ զինծառայող: Միջադեպի պատճառըմարդատար ավտոմեքենայի կողմից ճանապարհային կանոնների խախտումն է եղել: