2011 թվականի վերջում գնաճը Հայաստանում կկազմի 5-5,5 տոկոս։ Այդ կանխատեսումն այսօր՝ հունվարի 24-ին մամուլի ասուլիսում հրապարակեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ 2010 թ. գրանցված 9,45 տոկոսը բավական բարձր էր։ Ֆինանսների նախարարությունում կարծում են, որ պետական բյուջեի դեֆիցիտի նվազման քաղաքականությունը կզսպի գների աճը, քանի որ դեֆիցիտը պահանջարկ խթանող լուրջ գործոն է։

Հիշեցնենք, որ 2011 թ. պետական բյուջեի մասին օրենքով Կենտրոնական բանկին հանձնարարված է գնաճը պահել 4+-1,5 տոկոս միջակայքում։