«Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում հունվարի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում պայթյուն է եղել, կան զոհեր, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ականատեսի վկայությամբ, երկու վիրավորներին հանել են ուղեբեռի հանձնման գոտուց:

Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը:

Զոհերի թիվը հասնում է 19-ի: