Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գևորգ Մալխասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Գրիգոր Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ:





























