Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության արդյունքում հետաձգվել են մի քանի միջազգային չվերթներ, որոնք պետք է առաջիկա ժամի ընթացքում ժամանեին օդանավակայան:

«Դոմոդեդովոյի» պաշտոնական կայքում հաղորդվում է, որ հետաձգվում են չվերթները Հայաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Թուրքիայից, Վիետնամից:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում հունվարի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում պայթյուն է եղել, կան զոհեր:

Ականատեսի վկայությամբ, երկու վիրավորներին հանել են ուղեբեռի հանձնման գոտուց:

Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը:

Զոհերի թիվը հասել է 23-ի, , գրում է «ՌԻԱ Նովոստին»: