Վերջին 5 տարում Հայաստանում կատարվել են 30 հազար հա անտառի վերականգնման աշխատանքներ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին Երեւան-Աստանա-Մոսկվա-Կիեւ քառակողմ հեռուստակամուրջի ժամանակ ասել է «Հայանտառ» ընկերության գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը, հավելելով, որ 5 հազար հա տարածքի վրա լրիվ նոր անտառ է ստեղծվել: Պետրոսյանի խոսքով, նախորդ տարի ապօրինի հատված ծառերի հավաքական թիվը կազմել է 2310 եւ դա միայն պաշտոնական տվյալներով:
«Այս ցուցանիշը անհամեմատ բարձր է, քան 2009-ին, սակայն 2011-ին, եթե գազի սպասվող թանկացումն իրականություն դառնա, ապա ապօրինի ծառահատումների փաստերը կավելանան:
Հեռուստակամուրջին մասնակցող «Հանուն կայուն զարգացման» հայաստանյան ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը նշել է, որ իրենց կազմակեպությունը ապօրինի ծառահատումների փաստերը նվազեցնելու նպատակով դիմել է Կառավարությանն ու մի շարք նախարարությունների, առաջարկելով ծառահատման արտադրության թափոններն անվճար տրամադրել մոտակա բնակավայրերի բնակիչներին:





























