Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հետաձգել է հունվարի 25-ին Շվեյցարիա կատարելիք այցելությունը՝ համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովային:
Այցը չեղյալ է հայտարարվել «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ուենցած ահաբեկչության պատճառով:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում հունվարի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում (Երեւանի ժամանակով ժամը 17:40-ին) պայթյուն է եղել: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը: Զոհերի թիվը հասնում է 31-ի: Եվս 130 մարդ վիրավորվել է:



























