«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ հունվարի 24-ին վաճառվել է 2,54 մլն դոլար՝ 365 դրամ միջին փոխարժեքով։
Հատկանշական է, որ բորսայական գործարքների ընթացքում փոխարժեքի որեւէ տատանում տեղի չի ունեցել՝ բոլոր լոտերը վաճառվել են նույն փոխարժեքով։
Սովորաբար նման բան տեղի է ունենում միայն Կենտրոնական բանկի միջամտության պատճառով։