Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան դիմել է Ադրբեջանի Միլի Մեջլիսին՝ խնդրելով համաներում հայտարարել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով երկրի օմբուդսմենի մամուլի ծառայությանը:
«Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերակազմավորումների արդյունքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել երկրի ողջ իրավական համակարգում, ընդունվել են բազմաթիվ օրենքներ՝ որոնք ծառայում են մարդու իրավունքների ապահովմանը»,- ասված է նրա դիմումում:
Սուլեյմանովան նաեւ վստահություն է հայտնել, որ համաներումը ռեզոնանս առաջ կբերի երկրում եւ միջազգային հանրության շրջանում եւ եւս մեկ անգամ աշխարհին կապացուցի, որ «Ադրբեջանը ժողովրդավարական, իրավական պետություն է եւ հավատարիմ է մնում ժողովրդավարական արժեքներին, հումանիտար սկզբունքներին»:





























