Մոսկվայում այս պահին ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Նշենք, որ նման ձեւաչափով նախորդ հանդիպումը կայացել է 2010թ. դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում:





























