Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 13-ին երկօրյա այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը վաղը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

Սպասվում է, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: