Մենք Ադրբեջանի խաղաղ բնակիչների հետ չենք պատերազմում: Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, որ Ադրբեջանի քաղաքացիներին թույլատրվել է այցելել Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Գյուննուտ գյուղը:
«Հայկական զինված ուժերը հերթական անգամ բարի կամք ցուցաբերեցին՝ մի խումբ քաղաքացիների թույլ տալով այցելել Գյուննուտ գյուղի գերեզմանոցը: Հակամարտությունը Ադրբեջանի ժողովրդի, խաղաղ բնակիչների եւ հատկապես հանգուցյալների հետ չէ: Կարծում եմ, մեր մոտեցումը նորմալ էր: Ուրախ կլինեինք, եթե Ադրբեջանի իշխանությունները եւս նման մոտեցում ցուցաբերեին եւ մեր քաղաքացիներին հնարավորություն տային այցելել իրենց հարազատների գերեզմանները, ասենք` Արծվաշենում», - ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանի զինված ուժերի այս մարդկային քայլը շատ յուրօրինակ կերպով ներկայացրեց՝ հայտարարելով Գյուննուտ գյուղի «ազատագրման» մասին:

Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղի հարցը լուծելու առթիվ» I ԼՈՒՐԵՐ I 20:30

Երեւանի պատմության ամենաբարձր շենքն է կառուցվում. Փաշինյանը՝ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսին

«Շենքը դարձել ա Նոյան տապան». Բանավանում 11 օր է ջուրը լցվում է շենքի նկուղը, բնակիչները վրդովված են

«Keep Learning՝ Շարունակիր սովորել». Հայաստանում բացվել է Պրոտոն ակադեմիան

Փաշինյանը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Զավեշտալի վիճակ կառավարությունում. նախարարները տեղակալների նշանակումը կայքից են իմանում. մամուլ

«Ամուլսարի ներդրումային ծրագրի ճակատագիրն էական նշանակություն է ունենալու նոր ներդրումային ծրագրեր բերելու համար». Փաշինյան

Կայացե՞լ է արդյոք Փաշինյան-Պուտին-Ալիև նշանակալի հանդիպումը. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

«Ամոթ է». քաղաքացիներն անընդունելի են համարում, որ Փաշինյանը շաքեցի կնոջն է մեղադրում

Պատասխանատվության ենթարկվե՞լ են աշակերտներին հարվածшծ ուսուցիչները․ նոր դեպքեր են հայտնի դարձել

«Պրեմյա ստանալու փոխարեն թող մեզ օգնեն». գյուղացիները չեն կարողանում մթերել լոլիկը

Լուկաշենկոն և Ալիևը հեգնեցին Փաշինյանին, Պուտինը՝ թփթփացրեց մեջքին I ԼՈՒՐԵՐ I 20:00