Մոսկվա կատարած  այցը արդյունավետ էր, իսկ հարաբերությունները զարգանում են դինամիկ։ Այդ մասին այսօր՝ հունիսի 15–ին, ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստում՝ անդրադառնալով  Մոսկվա կատարած երկօրյա աշխատանքային այցին։

«Այսօր կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում», - նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. «Անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական պոտենցիալը, որ մենք ունենք, լիարժեք իրականացվի»:

Նա նաև ասաց, որ այցի արդյունքների հիման վրա  նախարարություններին կոնկրետ հանձնարարականներ կտրվեն: