Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ առավոտյան որոշել է կատարել նոտարական գործարք։ «Սակայն, ինչպես հայտնի է դարձել «Ա1+»-ին՝ դա նրան չի հաջողվել։ Հակառակ սահմանված կարգի՝ առավոտյան ժամը 9-ին բաց չի եղել որեւէ նոտարական գրասենյակ։
Նախարարը այցելել է 10-15 գրասենյակ։ Աշխատանքի գալուց հետո նոտարական գրասենյակների ղեկավարները նախարարից ստացել են խիստ հանձնարարականներ»,-գրում է թերթը։




























