Հունիսի 15-ի դրությամբ՝ Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտահանվել է 67.294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 33.819 տոննա: Այդ թվում՝ արտահանվել է 14.752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան՝ շուրջ 64.178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Բելգիա եւ Ռումինիա:




























