Անհայտ մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծի 71 շենքի դիմաց, հունվարի 24-ին, ժամը 19-ի սահմաններում վրաերթի է ենթարկել մի դպրոցականի, եւ թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը Արցախի 24 շենքի բնակիչ, Շահինյանի անվան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ , 15-ամյա Վազգեն Գագիկի Միքայելյանն է: Երեխային մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են քննչական-օպերատիվ միջոցառումներ մեքենան հայտնաբերելու ուղղությամբ: