Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Խորապես ցնցված եւ վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից:

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին եւ մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն եւ արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում եւ վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել եւ պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: