Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ն «օրհնել» է շփումը սոցիալական ցանցերում: Հաղորդակցության այդ ձեւի հանդեպ իր դրական վերաբերմունքի մասին նա հայտնել է շփման 45-րդ համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած ուղերձում:
Հռոմի պապը նշել է, որ սոցիալական ցանցերում շփումը թույլ է տալիս նոր ծանոթություններ հաստատել, նպաստում է գիտելիքների եւ մշակույթների երկխոսության տարածմանը:
Միեւնույն ժամանակ Հռոմի պապն ընդգծել է «զուգահեռ իրականության մեջ սուզվելու» վտանգից խուսափելու անհրաժեշտության մասին: Պապը կոչ է արել հավատարիմ մնալ մարդկային էությանն ու սոցցանցերում այնպիսի պրոֆայլներ չբացել, որոնք չեն արտացոլի մարդու իրական բնույթը:
Վատիկանի կազմակերպած շփման համաշխարհային օրը նշելու են 2011թ. մայիսի 5-ին:




























