2010թ. Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մնացել է անբարենպաստ վիճակում: Իշխանությունները նախկինի պես քրեական հետապնդումներ են իրականացրել այլախոհ լրագրողների նկատմամբ: Հայտնի լրագրողը (Էյնուլլա Ֆաթուլաեւը-խմբ.) շարունակել է մնալ ճաղերի ետեւում կասկածելի քրեական մեղադրանքներով:
Նոյեմբերի 7-ի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին: Կառավարող կուսակցությունը մեծամասնություն է ստացել, իսկ 125 պատգամավորներից միայն մեկն է ընդդիմադիր:
2010թ. առաջին վեց ամիսների ընթացքում 26 քրեական գործ է հարուցվել լրագրողների եւ իշխանության այլ քննադատների դեմ, 14 դեպքում մեղադրական դատավճիռ է կայացվել: Պաշտոնյաների կողմից ներկայացված պատվի եւ արժանապատվության 36 հայցերից բավարարվել է 30-ը:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են հավաքների ազատությունը, Բաքվի կենտրոնում ցույցեր չեն արտոնվել, իսկ ակցիաների մասնակիցներին ձերբակալել են: Իշխանությունները միջամտել են նաեւ հասարակական կազմակերպությունների աշխատանքին:
Ադրբեջանում հետապնդում են իրականացվել նաեւ կրոնական կազմակերպությունների դեմ: Անպատժելի են մնում իրավապահ մարմիններում ձերբակալվածների դեմ իրականացվող խոշտանգումները:
Human Rights Watch-ի ներկայացուցիչները երկրում մինչեւ 45 քաղբանտարկյալ են հաշվել:





























