Վրաստանի արտգործնախարարությունը հունվարի 25-ին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Վրաստանը սգում է «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչության զոհերի համար եւ իր կարեկցանքն է հայտնում տուժածներին: «Վրաստանը միշտ վճռական դատապարտել է ահաբեկչության ցանկացած դրսեւորում: Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցում է զոհերի ընտանիքներին եւ մտերիմներին»,- ասված է փաստաթղթում:

Օտարերկրյա պետությունները շարունակում են ցավակցություններ հայտնել Ռուսաստանին: Հեռագրեր են ուղարկել  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: