Եվրոպայում մեծ հետաքրքրություն է նկատվում Վրաստանից ներմուծված գորտերի  նկատմամբ: Ինչպես հաղորդում է GHN-ը, այդ մասին վկայում են Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2010թ. Վրաստանից եվրոպական երկրներ են արտահանվել 1,1 տոննա բդիկներ, իսկ 2009-ին 4,175 տոննա կենդանի գորտեր:

Նախարարությունում նշում են, որ բդիկների արտահանումը շահութաբեր է:

Ըստ համադամասերների՝ վրացական բդիկները շատ համեղ են, ուստի արտահանումն աճել է ինչպես Ֆրանսիա, այնպես էլ ԱՄՆ, Ավստրիա եւ այլ երկրներ: