Ադրբեջանի ներքին զորքերի հոսպիտալում հունվարի 24-ին ադրբեջանցի զինվոր է մահացել:

Մահացողը ներքին զորքերի 18-ամյա զինծառայող Ալիյար Ջաֆարովն է, ով ժամկետային զինծառայության էր զորակոչվել Խաչմազի շրջանի զինկոմիսարիատից: Մահը վրա է հասել հիվանդության պատճառով, գրում է  APA գործակալությունը:

Ներքին զորքերի ղեկավարությունն առայժմ չի մեկնաբանում դեպքը: