Մասնագետները մտադիր են բջջային հեռախոս ուղարկել տիեզերք, որպեսզի պարզեն, թե որքան լավ է ժամանակակից սարքը կարողանում աշխատել անկշռության պայմաններում: Սարքի միջոցով գիտնականները մտադիր են կառավարել 30 սանտիմետրանոց արբանյակը եւ Երկրի լուսանկարներ անել:
Առայժմ հայտնի չէ, թե որ սարքին բաժին կհասնի նման պատվավոր առաքելությունը: Ճշգրիտ կարելի է ասել միայն, որ այն աշխատելու է Google Android օպերացիոն համակարգով:
Հեռախոսը լրացուցիչ արդիականացման չի ենթարկվի: Սակայն այն կդնեն հատուկ պատյանի մեջ, որպեսզի պահպանեն ջերմաստիճանի տատանումներից եւ ռադիացիայից: Բջջայինը նկարներ եւ հաղորդագրություններ կուղարկի ռադիոազդանշանի օգնությամբ:





























