Արգենտինայի բնակչուհին, ով փորձել է իր կյանքին վերջ տալ, թռչելով 23-րդ հարկից, կենդանի է մնացել: Կնոջը փրկել է շենքի մոտ կայանված տաքսի ավտոմեքենան, որի վրա էլ «վայրէջք» է կատարել: Նա վնասվածքներ է ստացել: Տաքսիստը հայտնել է, որ մեքենան այդ վայրում կայանել է կնոջ ընկնելուց բառացիորեն մի քանի վայրկյան առաջ:
Չկայացած ինքնասպանը թռել էր հյուրանոցի իր համարից, որը գտնվում է Բուենոս-Այրեսի կենտրոնում:
Բարեբախտաբար, վարորդը հասցրել է դուրս թռչել մեքենայից եւ չի տուժել:





























