Ռուսաստանը լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների համար` պողպատի եւ ալյումինի սահմանափակումներին ի պատասխան: Այս մասին հայտարարել է Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ըստ նախարարի, պատասխան միջոցները կվերաբերեն միայն այն արտադրանքին, որը ռուսական շուկայում համարժեք տարբերակներն ունի: Ապրանքների ցանկն առաջիկայում կպատրաստվի:
«Քանի որ, ԱՄՆ-ն շարունակում է պաշտպանական միջոցներ կիրառել պողպատի եւ ալյումինի լրացուցիչ մաքսատուրքրեի տեսքով եւ հրարաժվում է Ռուսաստանի կորուստների համար փոխհատուցում տրամադրել, Ռուսաստանն օգտագործում է ԱՀԿ-ի իր իրավունքները եւ ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա հավասարակշռող միջոցներ է կիրառում», — ասել է Օրեշկինը:




























