Մոսկվան հարգելու է «Դովոդեդովո»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Այդ մասին ասված է Մոսվայի մարզի նահանգապետի եւ Մոսկվայի քաղաքապետի մամուլի ծառայությունների հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելել է տուժածներին Վիշնեւսկու անվան վիրաբուժական հիվանդանոցում, իսկ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ու առողջապահության նախարար Տատյանա Գոլիկովան այցելել են վիրավորներին Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցում:
Ներկայումս չորս վիրավորների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 39-ինը՝ որպես ծանր:
Ահաբեկչությունից հետո հիվանդանոց էին տեղափոխվել 110 հոգի, այդ թվում՝ 4 հայեր, զոհվել էր 35 մարդ:





























