OpenOffice.org օֆիսային փաթեթի նախկին մշակողները թողարկել են նոր LibreOffice խմբագրված տարբերակը։ Այս մասին նշված է նրանց  կողմից ստեղծված The Document Foundation ընկերության պաշտոնական բլոգում։

LibreOffice 3.3 կայուն ռելիզը կարելի է անվճար բեռնել ընկերության կայքէջում։ OpenOffice-ը հասանելի է բոլոր օպերացիոն համակարգերի՝ Windows-ի, Mac OS X-ի եւ Linux-ի համար։ Օգտագործողները կարող են բեռնել նաեւ ռուսալեզու փաթեթը։

Ավելի վաղ LibreOffice-ի մշակողները հայտարարել էին, որ նոր փաթեթն ստեղծում են առաջին հերթին նրա համար, որպեսզի ազատ պահպանեն OpenOffice.org-ը։

Փաթեթի ստեղծումը տեւել է չորս ամիս։ Դրա վրա աշխատել է շուրջ 100 մարդ, հայտնում է Lenta.ru-ն։

OpenOffice.org ապրանքանիշը պատկանում է Oracle ընկերությանը։