Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին ցավակցական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետեւանքով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով։ Մենք ցնցված եւ վրդովված ենք այդ արյունալի հանցագործությունից։
Այս դժվար պահին ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի հիշատակը։
Խնդրում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին»։




























