Մոսկվայի ոստիկանությունը պատրաստվում է կանխել «Դոմոդեդովո» օդանավակայանի զոհերի հիշատակին կազմակերպվելիք չարտոնված ակցիան: Այդ մասին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովը:

«Տրետյակովսկայա» մետրոյի կայարանի մոտ ցույցին մասնակցելու կոչը տարածել են ֆուտբոլային երկրպագուների ֆորումներում եւ ազգայնական ուղղվածության կայքերում: Բացի այդ, հրավեր է արվել հունվարի 29-ին հավաքվել ՎԴՆԽ-ի կայարանի մոտ:

Երկրպագուներին կոչ են արել ժամանել առանց թիմերի խորհրդանիշների: