Google ընկերությունը Էրիկ Շմիդթին, ով ապրիլի սկզբին լքելու է գլխավոր տնօրենի պաշտոնը, վճարելու է 100 միլիոն դոլար բոնուս: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:

Բոնուսի մեջ մտնում են Google-ի արժեթղթեր, իսկ մյուս մասը վճարվելու է 4 տարվա ընթացքում: Շմիդթը նման բոնուս ստանում է առաջին անգամ սկսած 2001-ից:

Հունվարի 20-ին Google-ում հայտնել են, որ Շմիդթին կփոխարինի հիմնադիրներից մեկը՝ Լարրի Փեյջը, իսկ Շմիդթը մնալու է Google-ի կառավարման խորհրդում, նաեւ լինելու է Փեյջի խորհրդականը:

Google համակարգը ստեղծվել է 1998թ. Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից: Ներկայումս ընկերությունում աշխատում են 23 հազար մարդ, իսկ կապիտալիզացիան անցնում է 195 միլիարդ դոլարից: