Միջազգային հարցերով Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բացառել է Թեհրանի եւ Վաշինգթոնի միջեւ բանակցությունների հնարավորությունը, նշելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասնակցությունը հավասարզոր է պարտությանը, հաղորդում է Tasnim-ը:
Վելայաթին ափսոսանք է հայտնել Իրանի մի շարք բարեփոխիչների կողմից ստորագրված վերջին նամակի կապակցությամբ, որոնք պահանջել են, որ երկրի պաշտոնյաները ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններ անցկացնեն` Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար:
«Բանակցություններն այն անձի հետ, որը հավատարիմ չէ որեւէ միջազգային համաձայնագրի եւ չի կատարում իր դաշնակիցներին տրված խոստումները, նույնն է, ինչ ԱՄՆ-ին հանձնվելը», - ասել է նա:





























