Ռուսաստանը հունվարի 25-ից դադարեցնում է թռչնամսի ներմուծումը Գերմանիայից: Այդ մասին հայտարարել է գլխավոր պետական անասնաբուծական տեսուչ Նիկոլայ Վլասովը:
Նրա խոսքով, դա կապված է դիօքսինով վարակված կերերի հետ: Այդ միջոցին Ռուսաստանը գնացել է,ք անի որ չի ստացել գերմանացիներից դիօքսինով վարակված ֆերմաների ցանկը: Հավի մսի առաքման արգելքը հանվելու է փետրվարի 10-15-ից, գրում է «Վեդոմոստին»:
Հունվարի 24-ից արգելվելու է Գերմանիայից խոզի մսի ներկրումը, արգելքը տեւելու է մոտ 150 օր:




























