Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչական պայթյունի հետեւանքով տուժած հայերից երկուսը՝ 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովը եւ Անատոլի Աշոտի Պողոսբեկովը գտնվում են ծանր վիճակում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը՝ հավելելով, որ ներկայումս ճշտվում է տուժած հայերի քաղաքացիության հարցը:
Նախնական տվյալներով Գուրյան Խաչատուրովն ու Կարեն Գալուստյանը Ռուսաստանի քաղաքացիներ են: Զոհերի մեջ առայժմ հայերի անուններ չկան, սակայն ինքնության պարզումը շարունակվում է:
Նշենք, որ ահաբեկչության արդյունքում վիրավորվել է 4 հայ. Գուրյան Վարդանի Խաչատուրովը, Անատոլի Աշոտի Պողոսբեկովը, Կարեն Միքայելի Գալուստյանն ու Յուրի Ալբերտի Վարտանովը:





























