Վրաստանի արեւելյան լեռնային շրջաններն, ի տարբերություն արեւմտյան հատվածի, կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ. այդ տարածքները դատարկվում են: Նման տեսակետ է հայտնել Կովկասի լեռնային շրջանների կայուն զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Կոբա Արաբուլի, հաղորդում է kavkasia.net-ը:
«Սվանեթիի, Ռաչիի գյուղերում դեռ մնացել է բնակչություն, իսկ ահա Խեվսուրեթիում աղետալի վիճակ է»,- ասել է նա:
Արաբուլիի խոսքով, պատմականորեն, Արեւմտյան Վրաստանը պաշտպանել են լեռները, իսկ Արեւելյան Վրաստանը՝ լեռներն ու հարթավայրի բնակչությունը: «Քանի որ Խեվսուրեթիում եւ Արեւելյան Վրաստանի այլ շրջաններում չկան ճանապարհներ, բացակայում են հաղորդակցության ուղիները, ենթակառուցվածքը, մարդիկ սկսել են լքել գյուղերը»,- նշել է նա:
Արաբուլիի կարիքով, եթե չմշակվի պետական ռազմավարություն եւ կառավարությունը չվարի պրոտեկցիոնիզմի քաղաքականություն, խնդիրներն էլ ավելի կխորանան:





























