Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է չվերթներ իրականացնել Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ:

«Արմավիայի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ տվյալ չվերթը շահութաբեր չէր եւ անարդյունավետ էր, ուստի ընկերությունը դադարեցրել է թռիչքները:

Նրա խոսքով, ավելի ուշ, եթե անհրաժեշտություն ծագի, ընկերությունը կարող է վերականգնել այն: Երեւան-Թբիլիսի-Երեւան վերջին չվերթը կատարվել է հունվարի 13-ին: