ԱՄԷ-ն ցանկանում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը  կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Ջասիմ Մուհամմեդ Ալ-Քասիմին:

Դեսպանը նշեց, որ ԱՄԷ-ն ցանկանում է տեսնել ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորումը՝ «թե՛ մեր, թե՛ այլ տարածաշրջաններում»:

«Մենք ուզում ենք, որ գա այն օրը, երբ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- ասաց նա: