Հայաստանի ԳԱԱ բուսաբանության ինստիտուտից հունվարի 24-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մուտքի դուռը կոտրելով՝ ինստիտուտից գողացել են 3 համակարգիչ, ֆաքսի ապարատ, տպիչ եւ ձայնագրիչ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:





























