ԶԻԳԶԱԳ ընկերությունը հայտնում է Կոմիտաս 58 հասցեում ևս մեկ ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահի բացման մասին: Պաշտոնական բացումը տեղի կունենա 2018թ. հունիսի 23-ին ժամը 11:00-ին:

ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ մոբայլ և IT սարքավորումների մասնագիտացված նոր վաճառասրահի բացման կապակցությամբ այդ օրը սմարթֆոնի կամ նոթբուքի գնում կատարող հաճախորդներին ԶԻԳԶԱԳ ընկերության կողմից սպասվում են նվերներ:

Բացելով ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահների ցանցը՝ ԶԻԳԶԱԳ ընկերությունն իր առջև նպատակ է դրել ստեղծելու նոր ձևաչափ՝ մասնագիտացված հարթակներում բարձրորակ սմարթֆոնների և ժամանակակից գաջեթների լայն տեսականի ներկայացնելու համար:

ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցի վաճառասրահներում ներկայացված է տասնյակ հանրաճանաչ բրենդների սմարթֆոնների, պլանշետների, նոթբուքների, ինչպես նաև հարակից աքսեսուարների լայն տեսականի: Մոդելները ցուցադրված են հաճախորդի համար հասանելի և հարմար եղանակով. յուրաքանչյուր գնորդ հնարավորություն ունի ձեռքը վերցնել իրեն հետաքրքրող մոդելն ու, ցանկության դեպքում, տեղում փորձարկել այն:

Վաճառասրահներում գործում է մասնագիտական խորհրդատվություն Apple, Samsung, Xiaomi, Meizu, Sony, Huawei, JBL, Dell, Hp, Canon, Nikon, Panasonic և այլ հանրաճանաչ ապրանքանիշների ներկայացված ապրանքատեսականու համար: