Ռուսաստանի խորհրդարանն այսօր՝ հունվարի 25-ին ձայների մեծամասնությամբ վավերացրել է հարձակողական սպառազինությունների կրճատման վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանագիրը: Պայմանագրի ընդունման օգտին քվեարկել է 350 պատգամավոր, դեմ է քվեարկել 96, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Պայմանագրի ստորագրման ժամանակ ռուսական կողմը հատուկ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Մոսկվան կարող են դուրս գալ պայմանագրից, եթե ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասշտաբները սպառնալիք ստեղծեն Ռուսաստանի ազգային շահերի համար:  

Պատգամավորների դիմումը կուղղվի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, երկրի կառավարությանը, Դաշնային խորհրդին, Ռուսաստանի հանրային պալատին եւ ԱՄՆ Կոնգրեսին, գրում է АН-online-ը: