Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արակչին չի բացառել Թեհրանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից։ «Հավանական է, որ Իրանը մոտակա շաբաթը կլքի համաձայնագիրը»,–մեջբերում է PressTV հեռուստաալիքը իր թվիթերյան միկրոբլոգում։  

Նշենք, որ Արակչին աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր համաձայնագրից Վաշինգթոնի դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին։